13:49  ,  16 հոկտեմբերի, 2012

Իվանաշվիլի. Վրաստանը պետք է մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին

Վրաստանը պետք է մասնակցի Սոչիում կայանալիք 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած «Վրացական երազանք» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին:

«Վրաստանը պետք է մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին: Որպես հարեւան՝ Վրաստանը պետք է ամեն ինչ անի, որ Օլիմպիական խաղերն անցնեն խաղաղ եւ առանց խնդիրների»,- Իվանիշվիլիի խոսքը փոխանցում է «Новости-Грузия»-ն:

2008թ. պատերազմից հետո Վրաստանի կառավարությունում խոսակցություններ կային, որ Թբիլիսին կարող է բոյկոտել Սոչիի Օլիմպիական խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում