13:49 16 հոկտեմբերի, 2012Վրաստանը պետք է մասնակցի Սոչիում կայանալիք 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած «Վրացական երազանք» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին:
«Վրաստանը պետք է մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին: Որպես հարեւան՝ Վրաստանը պետք է ամեն ինչ անի, որ Օլիմպիական խաղերն անցնեն խաղաղ եւ առանց խնդիրների»,- Իվանիշվիլիի խոսքը փոխանցում է «Новости-Грузия»-ն:
2008թ. պատերազմից հետո Վրաստանի կառավարությունում խոսակցություններ կային, որ Թբիլիսին կարող է բոյկոտել Սոչիի Օլիմպիական խաղերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.