00:10  ,  13 մայիսի, 2022

Լեւանդովսկին նոր պայմանագիր չի կնքի «Բավարիայի» հետ

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Sport1.de-ն։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

«Բավարիան» այս ամռանը կվաճառի 33-ամյա ֆուտբոլիստին, եթե ստանա 35 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ։

Լեւանդովսկու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» եւ անգլիական մի քանի ակումբներ։

Այս մրցաշրջանում Լեւանդովսկին ակումբային մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 49 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English