11:46  ,  12 մայիսի, 2022

«Տոտենհեմ» - «Արսենալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 22-րդ տուրից տեղափոխված խաղում տեղի կունենա լոնդոնյան դերբին «Տոտենհեմի» եւ «Արսենալի» մասնակցությամբ։

Բուքմեյքերները կանխատեսում են իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հաղթանակը։ Դաշտի տերերի հաղթանակի գործակիցը 2․15 է։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․25, ոչ ոքի արդյունքինը՝ 3․50 գործակցով։

«Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

35 խաղից հետո «Արսենալը» 66 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» հետ է 4 միավոր եւ 5-րդն է։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են ընթացիկ առաջնության առաջին շրջանում։ Սեպտեմբերին տեղի ունեցած խաղում «Արսենալը» սեփական խաղադաշտում «Տոտենհեմին» հաղթել էր 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս