Վայքի «Նորավանքն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Նորավանքը» մրցեց «Ուրարտուի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
28-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ռուսաստանցի պաշտպան Տեմուր Մուստաֆինը, 77-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Ենե Տենտոնը։
Հիշեցնենք, որ 2020 թվականին հիմնադրված «Նորավանքն» այս խաղարկությունում պայքարից դուրս էր թողել Գյումրիի «Շիրակին», Երեւանի «Արարատ-Արմենիային» եւ «Արարատին»։
Հայաստանի գավաթ, եզրափակիչ
«Նորավանք» - «Ուրարտու»՝ 2։0
Տեմուր Մուստաֆին, 28, Ենե Տենտոն, 77
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի