20:58 8 մայիսի, 2022Վայքի «Նորավանքն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Նորավանքը» մրցեց «Ուրարտուի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
28-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ռուսաստանցի պաշտպան Տեմուր Մուստաֆինը, 77-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Ենե Տենտոնը։
Հիշեցնենք, որ 2020 թվականին հիմնադրված «Նորավանքն» այս խաղարկությունում պայքարից դուրս էր թողել Գյումրիի «Շիրակին», Երեւանի «Արարատ-Արմենիային» եւ «Արարատին»։
Հայաստանի գավաթ, եզրափակիչ
«Նորավանք» - «Ուրարտու»՝ 2։0
Տեմուր Մուստաֆին, 28, Ենե Տենտոն, 77
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.