10:31  ,  8 մայիսի, 2022

Մադրիդ․ Եզրափակիչում՝ Ալկարաս - Զվերեւ

Ալեքսանդր Զվերեւը դուրս է եկել Մադրիդի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Գերմանիայի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում 6:4, 3:6, 6:2 հաշվով պարտության է մատնել հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 55 րոպե։

Եզրափակիչում Զվերեւի մրցակիցը կլինի 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը, որը քառորդ եզրափակիչում հաղթել էր իսպանացի Ռաֆայել Նադալին, կիսաեզրափակիչում՝ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո է։

Անցած տարի Ալեքսանդր Զվերեւը եզրափակիչում հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով