21:56  ,  5 մայիսի, 2022

Մադրիդ․ Նադալն ու Ջոկովիչը քառորդ եզրափակիչում են (ֆոտո)

Ռաֆայել Նադալը դուրս եկավ Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 6:3, 5:7, 7:6 (11:9) հաշվով առավելության հասավ բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 10 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորիի եւ իսպանացի Կառլոս Ալկարասի դիմակայության հաղթողը։

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջակովիչն առանց պայքարի դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը պետք է լիներ Էնդի Մարեյը, սակայն բրիտանացի թենիսիստը սննդային թունավորման պատճառով հրաժարվել է պայքարից։

Ջոկովիչը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի լեհ Հուբերտ Հուրկաչի հետ։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով