21:10  ,  4 մայիսի, 2022

Մադրիդ․ Ռաֆայել Նադալի հաղթական մեկնարկը

Մադրիդի «Մասթերս» մրցաշարում հաղթանակով մեկնարկեց իսպանացի Ռաֆայել Նադալը։ Երկրորդ շրջանում նա մրցեց սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ, որը դասակարգման աղյուսակում 32-րդն է։ Աշխարհի չորրորդ ռակետն առավելության հասավ երկու սեթում՝ 6։1, 7։6 (7։4)։

Երրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի բելգիացի Դավիդ Գոֆենի եւ հոլանդացի Բոտիկ վան դե Զանդսխուլպի դիմակայության հաղթողը։

Նադալը Մադրիդի «Մասթերսի» հնգակի հաղթող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով