Իտալիայի առաջնության 35-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» տանը մրցեց ուժեղագույնների լիգայում տեղը պահպանելու համար պայքարող «Սալերնիտանայի» հետ, որը նախորդ երեք տուրերում հաղթանակ էր տարել։
Այս անգամ էլ «Սալերնիտանան» մոտ էր հաղթանակի, սակայն 88-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչի խփած գոլը «Ատալանտային» փրկեց պարտությունից՝ 1։1։
«Ատալանտան» 56 միավորով 8-րդն է, «Սալերնիտանան» 18-րդն է՝ 26 միավոր։
Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր
«Ատալանտա» - «Սալերնիտանա»՝ 1։1 (տեսանյութ)
Մարիո Պաշալիչ, 88 - Էդերսոն, 27
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում