00:52  ,  27 ապրիլի, 2022

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ռեալին»՝ 4։3 (ֆոտո, վիդեո)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ առավելության հասավ 4։3 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրունեն։ 11-րդ րոպեին կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որին գոլային փոխանցում կատարեց Դե Բրույնեն։

33-րդ րոպեին «Ռեալը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին։

53-րդ րոպեին դաշտի տերերը վերականգնեցին 2 գոլի առավելությունը։ Անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի փոխանցումից հետո գրավեց բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Սակայն արդեն 2 րոպե անց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը խփեց երկրորդ գոլը։ Աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուսը։ Գոլային փոխանցումը դարձյալ կատարեց Ֆերլան Մենդին։

74-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» չորրորդ գոլը խփեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

81-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Քարիմ Բենզեման, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ Սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը։

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 4-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»՝ 4։3 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 2, Գաբրիել Ժեզուս, 11, Ֆիլ Ֆոդեն, 53, Բերնարդու Սիլվա, 74 - Քարիմ Բենզեմա, 33, 81, 11մ, Վինիսիուս, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում