Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով, թեեւ ընթացքում հաղթում էր 2։0 հաշվով։
Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը մինչեւ 80-րդ րոպեն առջում էր բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսի եւ իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեի գոլերի շնորհիվ։
Սակայն դաշտի տերերը կարողացան վերջնամասում 3 գոլ խփել։ Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Անդրեա Պիամոնտին։ Աչքի ընկավ նաեւ շոտլանդացի կիսապաշտպան Լիամ Հենդերսոնը։
«Նապոլին» 67 միավորով երրորդն է եւ 4 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Էմպոլին» 14-րդն է՝ 37 միավոր։
Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր
«Էմպոլի» - «Նապոլի»՝ 3։2 (տեսանյութ)
Լիամ Հենդերսոն, 80, Անդրեա Պինամոնտի, 83, 87 - Դրիս Մերտենս, 44, Լորենցո Ինսինիե, 53
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում