20:22  ,  17 ապրիլի, 2022

Կարասկոյի դուբլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Բարսելոնայի «Էսպանյոլին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 52-րդ րոպեին աչքի ընկավ «Աթլետիկոյի» բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։ 71-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց մադրիդյան թիմի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան։ 3 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Էսպանյոլի» իսպանացի հարձակվող Ռաուլ դե Թոմասը։ Ավելացված 8-րդ րոպեին չեմպիոնների հաղթական գոլը 11 մետրանոցից խփեց Կարասկոն՝ ձեւակերպելով դուբլ։

32 խաղից «Աթլետիկոն» 60 միավորով հավասարվեց երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Բարսելոնային» (30 խաղ) եւ «Սեւիլիային» (31 խաղ)։ «Էսպանյոլը» 11-րդն է՝ 39 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 2։1 (տեսանյութ)

Յանիկ Կարասկո, 52, 90 - Ռաուլ դե Թոմաս, 74

Հեռացում՝ Ժոֆրեյ Կոնդոգբիա («Աթլետիկո»), 71, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով