20:22 17 ապրիլի, 2022Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Բարսելոնայի «Էսպանյոլին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 52-րդ րոպեին աչքի ընկավ «Աթլետիկոյի» բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն։ 71-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց մադրիդյան թիմի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան։ 3 րոպե անց հավասարությունը վերականգնեց «Էսպանյոլի» իսպանացի հարձակվող Ռաուլ դե Թոմասը։ Ավելացված 8-րդ րոպեին չեմպիոնների հաղթական գոլը 11 մետրանոցից խփեց Կարասկոն՝ ձեւակերպելով դուբլ։
32 խաղից «Աթլետիկոն» 60 միավորով հավասարվեց երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Բարսելոնային» (30 խաղ) եւ «Սեւիլիային» (31 խաղ)։ «Էսպանյոլը» 11-րդն է՝ 39 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 2։1 (տեսանյութ)
Յանիկ Կարասկո, 52, 90 - Ռաուլ դե Թոմաս, 74
Հեռացում՝ Ժոֆրեյ Կոնդոգբիա («Աթլետիկո»), 71, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.