20:14  ,  9 ապրիլի, 2022

«Մալյորկան» ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Մալյորկային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

68-րդ րոպեին 11 մետրանոցից աչքի ընկավ Կոսովոն ներկայացնող հարձակվող Վեդատ Մուրիկին։

«Աթլետիկոն» 57 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Բարսելոնան», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մալյորկան» 17-րդն է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մալյորկա» - «Աթլետիկո»՝ 1։0 (տեսանյութ

Վեդատ Մուրիկի, 68, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում