Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը դարձել են աշխարհի գավաթակիրներ։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ամփոփել է աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքները։
Հենացատկում Արթուր Դավթյանն առաջին տեղը գրավել է 90 միավորով եւ 10 միավոր գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած ուկրաինացի Նազար Չեպուրնիին։
Վահագն Դավթյանը օղակների վարժության առաջատարն է՝ 85 միավոր։ Երկրորդ տեղում է թուրք Իբրահիմ Չոլակը՝ 80 միավոր։ Եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը՝ 53 միավոր։
Հայաստանի հավաքականը մասնակցել էր Կոտբուսի (Գերմանիա), Դոհայի (Քաթար) եւ Կահիրեի (Եգիպտոս) փուլային մրցաշարերին։ Վերջին փուլն անցկացվել է Բաքվում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի