19:10  ,  3 ապրիլի, 2022

«Վեստ Հեմը» պարտության մատնեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Վեստ Հեմը» Լոնդոնում ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիացի պաշտպան Աարոն Կրեսուելի եւ անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենի գոլերը։

«Վեստ Հեմը» 51 միավորով 5-րդն է, «Էվերտոնը» 17-րդն է՝ 25 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Էվերտոն»՝ 2։1 (տեսանյութ)

Աարոն Կրեսուել, 32, Ջարոդ Բոուեն, 58 - Մեյսոն Հոլգեյթ, 53

Հեռացում՝ Մայքլ Քին («Էվերտոն»), 65, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս