21:32  ,  13 հոկտեմբերի, 2012

Բուլղարացի ֆանատները ռասիստական արտահայտություններ են արել դանիացի պաշտպանի հասցեին

Ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականի երկրպագուները ռասիստական արտահայտություններ են արել Դանիայի ազգային թիմի եւ «Նորշելանդ» ակումբի պաշտպան Պատրիկ Մտիլիգայի հասցեին: Միջադեպը տեղի է ունեցել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի՝ Բուլղարիա – Դանիա (1:1) խաղի ժամանակ, հաղորում է France Football-ը:

Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լարս Բերենդը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել ՖԻՖԱ:

«Մենք երբեք չենք հանդուրժի բուլղարացի երկրպագուների ծաղրական վարքը: Մենք գիտենք, որ մրցավարն ու նրա օգնականներն ամեն ինչ լսել են, այդ իսկ պատճառով սպասում ենք ՖԻՖԱ-ի արձագանքին»,- նշել է Լարս Բերենդը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի՝ Բուլղարիա – Հայաստան (1:0) խաղի ժամանակ բուլղարացի ֆանատները հայ ֆուտբոլիստների հասցեին վանկարկել էին՝ «ցիգանի, ցիգանի» (գնչուներ): Ավելի վաղ Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել էր 40 հազար եվրո Անգլիայի հավաքականի հետ խաղում երկրպագուների կողմից արված ռասիստական արտահայտությունների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով