15:50  ,  24 մարտի, 2022

2016թ․ Հայաստան - Չեռնոգորիա․ Գրիգորյանը, Հարոյանն ու Ղազարյանը դիտում, վերլուծում և «մեկնաբանում» են իրենց գոլերը

Ֆուտբոլի Հայաստանի եւ Չեռնոգորիայի հավաքականների ընկերական հանդիպումից առաջ երկու թիմերի միջև 2016 թվականին տեղի ունեցած լեգենդար հանդիպման հերոսներ Արտակ Գրիգորյանը, Վարազդատ Հարոյանը և Գևորգ Ղազարյանը դիտում, վերլուծում և «մեկնաբանում» են իրենց գոլերը, գրում է ՀՖՖ-ի կայքը՝ ներկայացնելով տեսանյութ։

Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Թիմերը նախկինում հանդիպել են երկու անգամ՝ 2018թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Հայաստանի թիմը Չեռնոգորիայում պարտվել է 1։4 հաշվով, Երեւանում հաղթել է 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով