12:05  ,  18 մարտի, 2022

«Վեստ Հեմը» «Սեւիլիային» ԵԼ-ից դուրս թողած առաջին անգլիական թիմն է (ֆոտո)

Լոնդոնի «Վեստ Հեմը» դարձավ առաջին անգլիական ակումբը, որը կարողացավ Եվրոպայի լիգայից դուրս թողնել իսպանական «Սեւիլիային»։

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Վեստ Հեմը» լրացուցիչ ժամանակում «Սեւիլիային» հաղթեց 2։0 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում «Վեստ Հեմը» պարտվել էր 0։1 հաշվով։

«Սեւիլիան» Եվրոպայի լիգայի քառակի հաղթող է, 2 անգամ էլ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը։

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 18-ին։ Եզրափակիչը կանցկացվի Սեւիլիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով