00:17  ,  1 մարտի, 2022

Հոկեյի Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականները հեռացվեցին միջազգային հանդիպումներից

Հոկեյի միջազգային ֆեդերացիան որոշեց անորոշ ժամանակով հեռացնել Ռուսաստանի եւ Բելառուսի բոլոր հավաքականներին եւ ակումբներին միջազգային մրցաշարերից եւ հանդիպումներից, հաղորդում է կազմակերպության կայքը։

Պատճառը ռուսական զինուժի ներխուժումն է Ուկրաինա։

Ավելի վաղ Ֆինլանդիան հայտարարել էր, որ բացառում է Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականների մասնակցությունը 2022թ. աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի մայիսին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում եւ Տամպերե քաղաքում։ Նրանց կփոխարինեն Ավստրիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։

Միջազգային ֆեդերացիան Ռուսաստանին զրկեց նաեւ այս տարի Նովոսիբիրսկում եւ Օմսկում նախատեսված աշխարհի երիտասարդական առաջնությունից եւ 2023թ. աշխարհի առաջնությունից, որը պետք է ընդուներ Սանկտ Պետերբուրգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում