19:23  ,  26 փետրվարի, 2022

Վրաստանի թիմի ավագ Շենգելիան միակողմանի խզել է պայմանագիրը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ

Բասկետբոլի տղամարդկանց Վրաստանի հավաքականի ավագ Թոռնիկե Շենգելիան միակողմանի խզել է պայմանագիրը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ Ուկրաինայում ռուսական զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով։ Այդ մասին Շենգելիան հայտնել է Commersant.ge-ին։

30-ամյա Շենգելիան կմեկնի Իսպանիա, որտեղ բնակվում է նրա ընտանիքը։

Շենգելիան 2014-2020-ին հանդես է եկել «Բասկոնիայում», որի հետ 2020-ին դարձել է Իսպանիայի չեմպիոն։ Մինչեւ «Բասկոնիա» տեղափոխվելը Շենգելիան հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում՝ «Բրուքլին Նեթսում» եւ «Չիկագո Բուլսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում