Իտալիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց հետնապահ «Սալերնիտանային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
«Միլանին» պարտությունից փրկեց խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչի գոլը 77-րդ րոպեին։
«Միլանը» 56 միավորով առաջին տեղում է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Ինտերից», որը 24 խաղ է անցկացրել։ «Սալերնիտանան» (24 խաղ) վերջինն է՝ 14 միավոր։
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Սալերնիտանա» - «Միլան»՝ 2։2 (տեսանյութ)
Ֆեդերիկո Բոնացոլի, 29, Միլան Ջուրիչ, 72 - Ժունիոր Մեսյաս, 5, Անտե Ռեբիչ, 77
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում