22:30  ,  15 փետրվարի, 2022

FIDE Grand Prix. Արոնյանն ու Նակամուրան ոչ ոքի խաղացին եզրափակիչի առաջին պարտիայում

Բեռլինում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանի (ԱՄՆ) եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան ոչ ոքի ավարտեցին առաջին պարտիան 54-րդ քայլում։ Սպիտակ ֆիգուրներով խաղում էր Նակամուրան։

Փետրվարի 16-ին տեղի կունենա երկրորդ պարտիան։ Հավասարության դեպքում կանցկացվի թայ-բրեյք։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով հաղթել էր Կուբայի նախկին ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին (ԱՄՆ)։

Նակամուրան դարձյալ երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով պարտության էր մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտին։

FIDE Grand Prix շարքն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի շարքի երեք մրցաշարից երկուսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում