Բեռլինում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանի (ԱՄՆ) մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը կիսաեզրափակիչի երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտին։
Լեւոն Արոնյանը դարձյալ երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով հաղթել էր Կուբայի նախկին ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին (ԱՄՆ)։
Եզրափակիչի առաջին պարտիան տեղի կունենա փետրվարի 15-ին։
ՖԻԴԵ Գրան պրի շարքը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի շարքի երեք մրցաշարից երկուսին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի