00:19 14 փետրվարի, 2022Բեռլինում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի առաջին մրցաշարի եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանի (ԱՄՆ) մրցակիցը կլինի ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը կիսաեզրափակիչի երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտին։
Լեւոն Արոնյանը դարձյալ երկու պարտիայում 1,5։0,5 հաշվով հաղթել էր Կուբայի նախկին ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին (ԱՄՆ)։
Եզրափակիչի առաջին պարտիան տեղի կունենա փետրվարի 15-ին։
ՖԻԴԵ Գրան պրի շարքը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի շարքի երեք մրցաշարից երկուսին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.