22:56  ,  13 փետրվարի, 2022

«Ռոման» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Սասուոլոն» ընդունեց «Ռոմային»։ Գրանցվեց ոչ ոքի 2։2 հաշվով։

Հյուրերը 11 մետրանոցի իրավունք ստացան առաջին խաղակեսի վերջին րոպեին։ Հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։

Երկրորդ խաղակեսի սկզբում մրցակցի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Ռոմայի» անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը։ Պորտուգալացի դարպասապահ Ռուի Պատրիսիուն չկարողացավ պահել գնդակը։ 73-րդ րոպեին «Սասուոլոյի» երկրորդ գոլը խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Համեդ Տրաորեն։

78-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Սասուոլոյի» իտալացի պաշտպան Ջանմարկո Ֆերարին։ «Ռոման» կարողացավ օգտագործել թվային առավելությունը։ Ավելացված ժամանակում աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայրաքաղաքային թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 40 միավորով 7-րդ տեղում է եւ 2 միավոր հետ է 6-րդ տեղում ընթացող «Լացիոյից»։ «Սասուոլոն» 12-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 2։2 (տեսանյութ)

Կրիս Սմոլինգ, 47, ինքնագոլ, Համեդ Տրաորե, 73 - Թեմի Աբրահամ, 45+1, 11մ, Բրիան Կրիստանտե, 90+4

Հեռացում՝ Ջանմարկո Ֆերարի («Սասուոլո»), 78, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում