21:12  ,  12 փետրվարի, 2022

«Ռեալը» չհաղթեց «Վիլյառեալին» (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վիլյառեալի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ չխփեցին։

Արքայական ակումբը 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից»։ «Վիլյառեալը» 5-րդն է՝ 36 միավոր։

0։0 հաշվով ավարտվեց նաեւ «Կադիսի» եւ «Սելտայի» հանդիպումը։ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Սելտան» 9-րդն է՝ 31 միավոր, «Կադիսը» 18-րդ տեղում է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ»՝ 0։0

«Կադիս» - «Սելտա»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում