20:11  ,  8 փետրվարի, 2022

Ռոտերդամ. Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ եւ առավելության հասավ 6:7 (4:7), 6:1, 7:6 (8:6) հաշվով՝ դուրս գալով երկրորդ շրջան։ Մրցախաղը տեւեց 2 ժամ, 36 րոպե։

Հաջորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորին։

Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,2 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում