20:11 8 փետրվարի, 2022Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ եւ առավելության հասավ 6:7 (4:7), 6:1, 7:6 (8:6) հաշվով՝ դուրս գալով երկրորդ շրջան։ Մրցախաղը տեւեց 2 ժամ, 36 րոպե։
Հաջորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորին։
Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,2 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.