12:14  ,  8 փետրվարի, 2022

«Բարսելոնան» Spotify-ից կստանա 280 միլիոն եվրո

«Բարսելոնան» այս շաբաթ համագործակցության պայմանագիր կկնքի Spotify երաժշտական ցանցային հարթակի հետ։

Երեք տարվա պայմանագիրն ուժի մեջ կմտնի հաջորդ մրցաշրջանից։ Կատալոնական ակումբը երեք տարվա համագործակցությունից կստանա 280 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։

Spotify-ի տարբերանշանը կլինի «Բարսելոնայի» խաղաշապիկին։ Ընկերությունը կստանա նաեւ «Կամպ Նոու» ստադիոնի անվան իրավունքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում