Showtime!
— Olympics (@Olympics) February 7, 2022
First Olympic medal and it's a #Gold for Sara Hector (Sweden), who wins #AlpineSkiing Women's Giant Slalom!#Beijing2022 | #StrongerTogether | @SWEOlympic
Լեռնադահուկային սպորտի կանանց հսկա ոլորավայրէջքում Սառա Հեկտորի նվաճած ոսկե մեդալի շնորհիվ Շվեդիան մեդալային հաշվարկում 3 ոսկե մեդալով բարձրացավ առաջին տեղ՝ հետ թողնելով Ռուսաստանի եւ Նորվեգիայի հավաքականներին Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում։
Երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանը նվաճել է 2-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ։ Պեկինի Խաղերում կվիճարկվի մեդալների 109 հավաքածու։ Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։
Պեկին-2022, 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղեր
Լեռնադահուկային սպորտ, կանայք, հսկա ոլորավայրէջք
1. Սառա Հեկտոր (Շվեդիա)՝ 1.55,69
2. Ֆեդերիկա Բրինյոնե (Իտալիա) +0,28
3. Լարա Գուտ-Բեհրամի (Շվեյցարիա) +0,72
Լեռնադահուկային սպորտ, տղամարդիկ, առագընթաց վայրէջք
1․ Բեատ Ֆոյց (Շվեյցարիա)՝ 1.42,69
2. Ժոան Կլարե (Ֆրանսիա)՝ +0,10
3. Մատիաս Մայեր (Ավստրիա)՝ +0,16
It’s a #Gold medal for Beat Feuz in the Alpine Skiing Men’s Downhill.
— Olympics (@Olympics) February 7, 2022
Congratulations!#Beijing2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում