13:04 7 փետրվարի, 2022Լեռնադահուկային սպորտի կանանց հսկա ոլորավայրէջքում Սառա Հեկտորի նվաճած ոսկե մեդալի շնորհիվ Շվեդիան մեդալային հաշվարկում 3 ոսկե մեդալով բարձրացավ առաջին տեղ՝ հետ թողնելով Ռուսաստանի եւ Նորվեգիայի հավաքականներին Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում։
Երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանը նվաճել է 2-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ։ Պեկինի Խաղերում կվիճարկվի մեդալների 109 հավաքածու։ Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։
Պեկին-2022, 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղեր
Լեռնադահուկային սպորտ, կանայք, հսկա ոլորավայրէջք
1. Սառա Հեկտոր (Շվեդիա)՝ 1.55,69
2. Ֆեդերիկա Բրինյոնե (Իտալիա) +0,28
3. Լարա Գուտ-Բեհրամի (Շվեյցարիա) +0,72
Լեռնադահուկային սպորտ, տղամարդիկ, առագընթաց վայրէջք
1․ Բեատ Ֆոյց (Շվեյցարիա)՝ 1.42,69
2. Ժոան Կլարե (Ֆրանսիա)՝ +0,10
3. Մատիաս Մայեր (Ավստրիա)՝ +0,16
It’s a #Gold medal for Beat Feuz in the Alpine Skiing Men’s Downhill.
— Olympics (@Olympics) February 7, 2022
Congratulations!#Beijing2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.