17:10  ,  2 փետրվարի, 2022

Պեկին-2022․ Օլիմպիական մրցումները մեկնարկեցին

Պեկինում մեկնարկեցին ձմեռային Օլիմպիական խաղերի մրցումները։ Առաջինը պայքարի մեջ մտան քյորլինգի եւ սահնակային սպորտի մրցաշարերի մասնակիցները։

Քյորլինգի մրցաշարի խմբային փուլում փետրվարի 2-ին տեղի կունենան Շվեդիա - Մեծ Բրիտանիա, Ավստրալիա - ԱՄՆ, Նորվեգիա - Չեխիա եւ Չինաստան - Շվեյցարիա հանդիպումները։

Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին։ Առաջին մեդալային օրը կլինի փետրվարի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում