11:28  ,  29 հունվարի, 2022

«Արարատ-Արմենիայի» նորեկը Կոլումբիայից

«Արարատ-Արմենիային» է միացել 24-ամյա կոլումբիացի եզրային կիսապաշտպան Ջոնաթան Դուարտեն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Դուարտեն հանդես է եկել կոլումբական «Օրսոմարսո Պալմիրան» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրած 24 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ։

Դուարտեն հանդես է եկել նաև կոլումբական «Ռեալ Սանտանդերում»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում