01:26  ,  26 հունվարի, 2022

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց «Ուոթֆորդը»

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գլխավորեց  «Ուոթֆորդը», որը նախորդ օրը հեռացրել էր իտալացի Կլաուդիո Ռանիերիին։

74-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Ռոյ Հոջսոնի նախորդ ակումբը եղել է լոնդոնյան «Քրիսթալ Փելասը», որտեղից նա հեռացել էր անցած մրցաշրջանի վերջում։

Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Ուոթֆորդը» 14 միավորով նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում