Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գլխավորեց «Ուոթֆորդը», որը նախորդ օրը հեռացրել էր իտալացի Կլաուդիո Ռանիերիին։
74-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոյ Հոջսոնի նախորդ ակումբը եղել է լոնդոնյան «Քրիսթալ Փելասը», որտեղից նա հեռացել էր անցած մրցաշրջանի վերջում։
Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Ուոթֆորդը» 14 միավորով նախավերջին տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում