18:03  ,  25 հունվարի, 2022

Դիեգո Սիմեոնեն՝ «Աթլետիկոյից» հեռանալու հավանականության մասին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է պաշտոնից հեռանալու հավանականության մասին։

«Մի օր ստիպված կլինեմ հեռանալ։ Ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է։ Հույս ունեմ՝ ամեն ինչ տեղի կունենա արդար եւ ճիշտ որոշում կլինի երկու կողմի համար էլ։

Չեմ կարծում, թե լրացուցիչ ճնշում կլինի այն փաստը, որ ես այս ակումբը սիրում եմ։

Ես գիտեմ, որ պետք է հաղթել, եւ ես առաջնային տեղ չեմ տալիս իմ անձնական ցանկություններին։ Ես ընտրում եմ խաղացողների, որոնք կարող են օգուտ տալ ակումբի եւ լուծել խնդիրները»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Արգենտինացի մասնագետի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Նա թիմը գլխավորում է 2011թ. դեկտեմբերից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում