20:52  ,  22 հունվարի, 2022

«Մանչեսթերը Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» հաղթեց «Վեստ Հեմին»

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց Լոնդոնի «Վեստ Հեմի»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որին գոլային փոխանցում կատարեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։

«Մանչեսթեր Յունայթեդը» (22 խաղ) 38 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Վեստ Հեմը» (23 խաղ) նահանջեց 5-րդ տեղ՝ 37 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 1։0 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 90+3

«Լիդս Յունայթեդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 0։1

Ջոնջո Շելվի, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով