01:36  ,  21 հունվարի, 2022

«Լիվերպուլը» հաղթեց «Արսենալին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվեց Լոնդոնի «Արսենալին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

Թիմերի առաջին հանդիպումը «Լիվերպուլում» ավարտվել էր ոչ ոքի՝ 0։0։

«Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ եւ փետրվարի 27-ին կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ։

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 0։2 (առաջին խաղ՝ 0։0), (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 19, 77

Հեռացում՝ Թոմաս Փարթի («Արսենալ»), 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում