01:36 21 հունվարի, 2022Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվեց Լոնդոնի «Արսենալին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։
Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։
Թիմերի առաջին հանդիպումը «Լիվերպուլում» ավարտվել էր ոչ ոքի՝ 0։0։
«Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ եւ փետրվարի 27-ին կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ։
Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 0։2 (առաջին խաղ՝ 0։0), (տեսանյութ)
Դիոգու Ժոտա, 19, 77
Հեռացում՝ Թոմաս Փարթի («Արսենալ»), 90, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.