19:26  ,  18 հունվարի, 2022

Արմեն Մելիքբեկյանն ու Խորեն Հովհաննիսյանն այցելել են ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամներին՝ Սլավա Սարգսյանին, Սլավա Ղազարյանին և Էմին Բաղյանին:

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ մեդալներ է հանձնել հիմնադիր անդամներին և շնորհավորել նրանց ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։

Քանի որ ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը վատառողջ է և չէր կարող ներկա գտնվել միջոցառմանը, Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այցելել են նրա բնակարան, շնորհակալություն հայտնել լեգենդար ֆուտբոլիստին հայկական ֆուտբոլում ունեցած անգնահատելի ներդրման համար և նրան հանձնել ՀՖՖ ոսկե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում