12:11  ,  17 հունվարի, 2022

Բենզեման կհեռանա, եթե «Ռեալը» ձեռք բերի Հոլանդին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կհեռանա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից, եթե հաջորդ ամռանը Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը տեղափոխվի «Ռեալ», հաղորդում է El Nacional-ը։

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա խաղացողը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին հայտնել է, որ ցանկանում է մնալ Մադրիդում, սակայն նախընտրում է խաղալ ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, որի տեղափոխությունն Արքայական ակումբ սպասվում է ամռանը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բենզեման մասնակցել է 20 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 5 խաղում նա խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում