19:54  ,  16 հունվարի, 2022

«Լիվերպուլը» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Բրենթֆորդին» եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն, անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը եւ ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն։

«Լիվերպուլը» (21 խաղ) 45 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած «Չելսիից» (22 միավոր)։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» (22 խաղ) ունի 56 միավոր։ 

«Բրենթֆորդը» (21 խաղ) 14-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բրենթֆորդ»՝ 3։0 (տեսանյութ)

Ֆաբինյո, 44, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 69, Տակումի Մինամինո, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով