15:54  ,  14 հունվարի, 2022

Անգլիայի Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո, վիդեո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը դեկտեմբերի հանդիպումների արդյունքում։ 

Դեկտեմբերին տեղի ունեցած Պրեմիեր լիգայի 5 խաղում Ստերլինգը խփել է 5 գոլ (2-ը՝ 11 մետրանոցից), կատարել 1 գոլային փոխանցում։

Նա առաջ է անցել Ժոաու Կանսելուից («Մանչեսթեր Սիթի»), Ջեյմս Մեդիսոնից («Լեսթեր Սիթի»), Մեյսոն Մաունթից («Չելսի»), Գաբրիել Մարտինելիից, Մարտին Էդեգորից (երկուսն էլ՝ «Արսենալ») եւ Սոն Հին Մինից («Տոտենհեմ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով