21:52  ,  13 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ. Կամերունի երկրորդ հաղթանակը (ֆոտո, վիդեո)

Կամերունում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության А խմբում երկրորդ հաղթանակը տարավ Կամերունի հավաքականը։ Մրցակիցը Եթովպիայի թիմն էր։ Կամերունցիներն առավելության հասան 4։1 հաշվով եւ 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Եթովպիան երկու պարտություն է կրել։

Աֆրիկյան ազգերի գավաթ, A խումբ, երկրորդ տուր

Կամերուն - Եթովպիա՝ 4։1 (տեսանյութ)

Կառլ Տոկո Էկամբի, 8, 67, Վենսան Աբուբակար, 53, 55 - Դավա Հոտեսա, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում