Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը մենասահքի կարճ ծրագրում գրավեց 19-րդ տեղը:
Նա վաստակեց 67.75 միավոր եւ հաղթահարեց որակավորման շեմը՝ իրավունք ստանալով մասնակցելու նաեւ ազատ ծրագրին հունվարի 14-ին։
Առաջին երեք տեղերը գրավել են ռուսաստանցիներ Անդրեյ Մոզալյովը (99.76), Մարկ Կոնդրատյուկը (99.06), Եվգենի Սեմենենկոն (99.04)։
33 մասնակիցներից պայքարը շարունակում են 24-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում