09:05  ,  8 հունվարի, 2022

NEWS.am Sport Review 2021. Արսեն Հարությունյան (ֆոտո, վիդեո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS. am Sport Review 2021։

Նախագծի վերջին հերոսը ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանն է։

2021 թվականի հոկտեմբերի 3-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը 2 րոպե 16 վայրկյանում նվաճեց բրոնզե մեդալ:

61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարում 2019 թվականի Եվրոպայի չեմպիոնը մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Ռանդիվեր Ռանդիվերի հետ եւ առաջին մրցափուլում հաղթեց 10:0 հաշվով:

Նոյեմբերի 7-ին Արսեն Հարությունյանը նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը:

61 կգ քաշայինների եզրափակիչում Հարությունյանը մրցեց ռուսաստանցի Արթուր Չեբորդաեւի հետ եւ գերլարված պայքարում հաղթեց 11:7 հաշվով:

Արսեն Հարությունյանն ընդգրկվել է 2021 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով