09:02  ,  6 հունվարի, 2022

NEWS.am Sport Review 2021. Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյան (ֆոտո, վիդեո)

NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS. am Sport Review 2021։

Նախագծի հաջորդ հերոսը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանն է։ Ապրիլի 8-ին Մոսկվայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Կարեն Ավագյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն։ Նա 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։

Հոկտեմբերի 1-ին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում եւս Կարեն Ավագյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով