Անգլիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրենթֆորդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 16-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։
«Մանչեսթեր Սիթին» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Չելսիից», որը 1։1 հաշվով էր ավարտել տնային խաղը «Բրայթոնի» հետ։
Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)
Ֆիլ Ֆոդեն, 16
«Չելսի» - «Բրայթոն»՝ 1։1 (տեսանյութ)
Ռոմելու Լուկակու, 28 - Դենի Ուելբեք, 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում